Մոտ երեք հարյուր հայաստանցիներ Զվարթնոց օդանավակայանում սպասում են իրենց մեկնումին Հնդկաստանի Գոա հանգստյան գոտի, որտեղ մտադիր են դիմավորել Ամանորը:Ըստ Asekose.am-ի տեղեկությունների, օդանավակայանի մեկնումի սպասասրահում են նաև դեպի Ամանորին Եգիպտոս մեկնողները:
Նրանց տոնական տրամադրությունը փչացրել է «Յունոնա տուր» տուրիստական ընկերությունը, որի միջոցով էլ մարդիկ ամանորյա ուղեգրեր են գնել:
Գիշերը նախատեսված թռիչքը հետաձգվել է ու մինչ այս պահը չի իրականանում:
Ըստ որոշ տեղեկությունների, խնդիր է առաջացել ավիաընկերության հետ,որի հետ «Յունոնա տուր»-ը պայմանավորվել էր իրականացրել ամանորյա չարտերային չվերթները:
Զվարթնոց օդանավակայանում գտնվող ուղևորները զայրացած են ու անորոշ վիճակում:
Asekose.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանն ու կներկայացնի մանրամասներ միջադեպից: