▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին շուրջ 1 ժամ կրակել է սահմանամերձ գյուղերի վրա. կրակոցներն արդեն դադարել են

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ  գյուղերի  ուղղությամբ:

Թշնամին բավական երկար՝ շուրջ մեկ ժամ կրակել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ:

Կրակոցներն արդեն շուրջ մեկ ժամ  դադարել են, և այս պահին խաղաղ է: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը՝ նշելով, որ հնարավոր վնասների մասին դեռ ոչինչ չի կարող ասել: Պարզ կլինի միայն առավոտյան:

Այգեպարի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ նախօրեին ևս կրակել են, սակայն ավելի կարճ:

Չինարիից ASEKOSE.am-ի թղթակցին հայտնեցին, որ այնտեղ կրակոցներ չեն լսվել:

Ի դեպ՝ կրակահերթը բավական ինտենսիվ էր և լսվում էր անգամ հարևան գյուղերում՝ մասնավորապես Վերին Կարմիրաղբյուրում:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին