▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի կողմից քաղաքագետին ծեծելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 14-ի երեկոյան, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերի» ռեստորանում: Ըստ տեղեկությունների`  ԲՀԿ ֆրակցիայի պատգամավոր Վահան Կարապետյանն ու Սուրեն Սուրենյանցը վիճել են միմյանց հետ: Վեճն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին:

Լուրերի համաձայն վիճաբանության դեպքի  առթիվ Հատուկ քննչական ծառայությունում  նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց լուրը` նշելով.

«Ինձանից բացատրություն են վերցրել երեկ, իսկ, թե ինչպիսի իրավական գնահատական կտա ՀՔԾ-ն` իրավունք չեմ վերապահում կոնկրետ գնահատական տալ»:

Հարցին, թե իրականում վեճն ինչի՞ պատճառով է եղել, քաղաքագետը նշեց, որ գործը նախաքննության փուլում է, ոչինչ չէր ցանկանա ասել, ամեն դեպքում վեճի հիմքում քաղաքական և ֆինանսական խնդիր չկա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին