▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը ե՞րբ է տեղյակ դառնալու

Սամվել Ալեքսանյանի «ֆեյսբուքյան թիկնապահ» Սուրեն Սուրենյանցը երեկ հանդես եկավ մի հրապարակմամբ, որով ամեն կերպ փորձում էր մրոտել ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին: Սուրենյանցի «ազնիվ նկատառումները», ինչպես բազմիցս ենք ականատես եղել, բխում է միայն Սամվել Ալեքսանյանի կողմից ամսական 50.000 դրամ հոնորար ստանալուց, և նմանօրինակ հրապարակումներն արվում են միմիայն Սամվել Ալեքսանյանի էժանագին քաղաքական նախագծերի համար:
Սամվել Ալեքսանյանը, չնայած այն բանին, որ այս օրերին Գագիկ Ծառուկյանի հետ նույն լողավազանում մկաններն է թուլացնում ու կոկտեյլ խմում, աչք է դրել խորհրդարանում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանի աթոռին: Ու ոչ միայն աչք է դրել, այլև ոտքի է հանել իր «անդրշիրիմյան» աշխարհի հրապարակախոսական ամբողջ վաշտը՝ վաշտի հրամանատար Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ,և փորձում է մամուլի օգնությամբ կեղտոտ խաղեր խաղալ Վահան Կարապետյանի գլխին:
Ս.Ալեքսանյանը հեռահար նպատակներ ունի. Վահան Կարապետյանին ԱԺ-ից դուրս հանելու խղճուկ փորձերով նա բաղձում է ԲՀԿ-ականի աթոռին տեսնել իր քրոջ որդուն՝ դպրոցը մի կերպ ավարտած և Երևանի փողոցներում իր 666 համարանիշի ավտոմքենայով ոստիկանության աչքի առաջ խաղիկներ տվող Վարդանին:

Նշենք, որ եթե ի կատար ածվի Ալեքսանյանի փափագը, ապա ՀՀԿ-ում Սամվել Ալեքսանյանը կունենա իր սեփական չորսհոգանոց ֆրակցիան և կարող է ոտք մեկնել հասնելու, ասենք, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամների թվաքանակին:
Հետաքրքիր է միայն այն, թե Ծառուկյանը ե՞րբ է տեղյակ դառնալու իր «օրթախի» դավադրությանը և ի՞նչ քայլեր կձեռնարկի:


Հովհաննես Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին