Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում բնակվող բազմազավակ ընտանիքների 11 երեխաներ և մեկ կին տառապում են վարակիչ հիվանդությամբ:
Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
Նրա խոսքով՝ «Շիրակ կենտրոնի» անապահով ընտանիքներին վառելափայտ բաժանելու ծրագրի շրջանակներում երբ այցելել են հանրակացարան, երեխաների վրա բշտիկներ են նկատել: Մեր զրուցակիցը նշեց, որ հանրակացարանը թեև գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ մարզպետարանի հարևանությամբ, սակայն այնտեղ սարսափելի հակահիգենիկ պայմաններ են: Չնայած դրան, հանրակացարանի անմարդկային պայմաններում բնակվում են բազմազավակ ընտանիքներ:
Քիչ անց կներկայացնենք «Շիրակ կենտրոնի» անդրադարձը խնդրին:
Լուսանկարը՝ tsayg.am-ի