▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Armtab-ը և Armphone-ը տեխնիկական հնարավորություններով չեն տարբերվում հայտնի ընկերություններից

Բ Ր Ե Ն Դ ՝գրական հայերենով ՝համբավանիշ..... Մի հատ եկեք հասկանանք թե այն իրենից ինչ է ներկայացնում...«Բրենդը նյութական և ոչ նյութական ակտիվների համակցություն է, որը սպառողների մոտ ձևավորում է ընկերության(ապրանքի, ծառայության, արտադրողի) իմիջը, առաջացնում դրական վերաբերմունք և հայտնի է սպառողների մեծ քանակի, անգամ նրանց, ովքեր չեն օգտվում ապրանքից,ծառայությունից»:

Ըստ էության բրենդը ավելի շատ մարքեթինգային հասկացություն է, քան իրավական, և վերջինիս իմաստը կայանում է նրանում, որ այն նյութականացված չէ, այլ գոյություն ունի մարդկանց կամ հասարակության գիտակցության մեջ: Քանի որ արդեն գիտեք կամ ևս մեկ անգամ կարդացիք բրենդի «սահմանումը» ապա ացնենք առաջ:

Եկեք համեմատենք Toyota-ն ու Honda-ն : Toyota-ն արտադրում է մեքենաներ, որի մասին երազում են սպառողները, իսկ Honda-ն ընդհակառակը` չի արտադրում այնպիսի մեքենաներ, որի մասին երազում են սպառողները, այլ արտադրում է այնպիսիները, որն ամենահզոր ինժեներների աշխատանքի արդյունքն է, այսինքն` որակ: Ըստ վիճակագրության մարդկանց մեծամասնությունը ընտրում է Toyota-ն.... հիմա կասեք այդ օրինակը բերելու իմմմաաստը...մի փոքր համբերություն..... 

Nike-ի մեկ սպորտային կոշիկի ինքնարժեքը 10-15 դոլար է, որը պատրաստվում է մի հասարակ չինուհու ձեռքերով, բայց այն տեղավորվելով Nike անունով տուփի մեջ` դառնում է միանգամից 120-150 դոլար, ինչու՞, պատասխանը մեկն է` որովհետև այն ինչ-որ բան է խոստանում` արա այդ` այսինքն հաղթիր Nike-ի միջոցով և այդ խոստման դիմաց էլ առաջարկում է համապատասխան գումար:

Մեկ iPad-ի ինքնարժեքը չի գերազանցում 300 դոլարը, բայց ինչքանո՞վ է այն վաճառվում` կախված պարամետրերից` մոտ 700-900 դոլար, քանի որ Apple-ն ինքնաարտահայտում է, ժամանակակից է, ոճային:

Երբ ցանկանաք գնեք սպորտային կոշիկ,հեռախոս,կամ այլ իր, և ընտրեք հայկականի ու վերը նշվածների միջև, ապա անկեղծ ասեք, արդյո՞ք դուք կնտրեք հայկականը....տեղական արտադրության պրոպագանդա չեմ անում.... արդյո՞ք համեմատական կտանեք երկու միանման բայց տարբեր անուններ ունեցող ապրանքների միջև....իհարկե մեր տեղական ապրաքները մարքեթինգային տեսանկյունից խակ են .... 

Այս տարեսկզբին կհայտնվեն հայկական առաջին դյուրակիր համակարգիչներն ու հեռախոսները: Փորձնական առաջին պլանշետը՝ Armtab-ը, և առաջին հեռախոսը՝ Armphone-ն արդեն արտադրվում են.... հետաքրքրությունից ելնելով մի փոքր հարցում արեցի ՝իմանալու թե ինչպես են արձագանքում այդ, իմ կարծիքով բավականին դրական առաջընթացին մեր շուկայում...

Այն այդքան էլ դրական չգնահատվեց-բա դեռ խամ են էտ ոլորտում, չի կարա լավը լինի....

Ամեն այդպիսի պատասխանողին ես բացատրեցի որ էտ սարքերը իրենց տեխնիկական հնարավորություններով չեն տարբերվում հայտնի ընկերությունների` Apple-ի կամ Samsung-ի արտադրանքներից, ու բացի դրանից հայկական սարքերը մոտ 50%-ով էժան են լինելու: Միակ տարբերությունը պրակտիկորեն օպերացիոն համակարգնա:

Եթե, օրինակ, Apple-ն օգտագործումա iOS, հայկականը օգտագործելուա Android: Իհարկե կան մարդիկ ովքեր պատրաստ են պարտք անել,միայն թե մի հատ բրենդով ֆռֆռան....իհարկե այս ամենով չեմ ցանկանում թերագնահատել շուկայում արդեն կայացած և մեծ պահանջարկ ունեցող ընկերություններին, բայց ամեն դեպքում-տեղականնելա լավը, հաճախ ավելի լավը քան բրենդայինը.....

Իսկ նրանց ովքեր ամաչում են կամ կաշկանդվում հագնվել ոչ բրենդաին (իսկ այդպիսիք քիչ չեն ) ասեմ, որ ի վերջո տեխնոլոգիաների զարգացման հետ համատեղ զարգացելա Հռիփսիկ տոտայի ատելյեն... ճճ իտալական էտիկետկով, բայց թուրքական շորերի փոխարեն կարաք գնաք ու էժան գներով ֆիրդուսնոցից առած մայկեն տաք, վրեն նենց Dolce & Gabbana-ա կգրի-օրիգինալից չեք տարբերի.....ճճճ

Սա իմ սուբյեկտիվ կարծիքնա որը կարողա չբռնի ձեր կարծիքների հետ..... հաշվապահ մարդ եմ, պռոստը մարքեթինգը դզումա....ճճճ

Հայկ Դերզյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին