galatv.am-ը գրում է. Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Պն նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով hունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացած զինծառայող, 1993 թ-ին ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանի դեպքին, նշել է. «Նախնական տվյալներով կայծակնային արագությամբ զարգացած մինինգիտի դեպք է, դատաբժշկական փորձաքննությունը վերջնական ցույց կտա»:
Նախարարը նաև նշել է, որ կանխարգելելու համար պետք էր նախօրոք բացահայտել, ամեն դեպքում հիվանդությունը չափազանց արագ է զարգացել: Անդրադառնալով հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանին՝ նշել է, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե Մհեր Խլղաթյանի ձեռքին այրված ծխախոտի հետքերը դիտարկվո՞ւմ են որպես խոշտանգման դեպք, նախարարը նշել է, որ այդպիսի հետքեր զինվորի ձեռքերին չեն եղել. «Վերջին տվյալներով ինքը արդեն գիտակցության մեջ է և նշում է, որ այդպիսի դեպք չի եղել»,- ասել է նախարարը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում