▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կորուստները նշանակալի են. դիվերսիաները հաջողությամբ հետ են մղվել

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում միջադեպ է գրանցվել: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ հակառակորդն  ունի զգալի  կորուստներ.

«Մեր տեղեկություններով՝  հակառակորդի կորուստները նշանակալի են, որովհետև դիվերսիաները հաջողությամբ հետ են մղվել: Բացի դրանից դիվերսիոն խումբը փախուստի է դիմել՝ առաջնագծում  թողնելով  քարտեզներ, զինամթերք, տեխնիկա»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին