▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց» օդանակավակայանի շենքն այս տարի կքանդվի

Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն, այսօր՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանակավակայանի շենքի խնդրին, ասել է, որ Կառավարության որոշման համաձայն` հավանություն է տրվել  կառավարչի կողմից ներկայացրած նախագծին, և «Զվարթնոց» օդանավակայանի շենքը կքանդվի:

Ի դեպ, վարչապետն առաջարկել  է, որ ստեղծվի «Զվարթնոցի» մակետը և ըստ Արտյոմ Մովսեսյանի իրենք փորձելու են «ինչ-որ կառույցում հավաքել դրա մակետները»:

Նշենք, որ այս տարվա ընթացքում կքանդվեն նաև «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում գտնվող բնակելի շենքերն և նույն տարածքում գտնվող նախկին հանրակացարանները, ինչն,  ըստ Արտյոմ  Մովսեսյանի, նույնպես  պայմանավորված է օդանավակայանի աշխատանքների հետագա զարգացման հետ:

Շենքերի բնակիչներն ապահովվելու են բնակարաններով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին