▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամայդանում սպանված Սերգեյ Նիգոյանը խոստացել էր մինչև վերջ պայքարել

Երեկ Եվրամայդանում սպանված առաջին ակտիվիստը, մեր հայրենակից  Սերգեյ Նիգոյանը սպորտսմեն էր` վազորդ:

Ինչպես հաղորդում է segodnya.ru-ն` նա սովորում էր ֆիզկուլտուրայի քոլեջում: Նիգոյանների ընտանիքը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի Բերեզնովատովկա գյուղ  էր տեղախոխվել Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Սերգեյն ընտանիքի միակ զավակն էր

Նա  խոստացել էր մինչև վերջ պայքարել: Դնեպրոպետրովսկի հայ համայնքի ղեկավար Անահիտ Արզումանովան հաղորդում է, որ նախօրեին Սերգեյի հայրը զանգել է որդուն ու հարցրել, թե որդին մինչև երբ է մնալու մայդանում: Տղան էլ պատասխանել է, որ մինչև վերջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին