▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կողմը կապիտան է կորցրել. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով.

«Ադրբեջանական կողմը կապիտան է կորցրել, …..ինչպես և ասում էինք»:

Հավելենք, որ  ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն այսօր հայտնել է, որ սպանվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում գրանցված ադրբեջանական դիվերսիայից հետո ադրբեջանական լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ հայտնում են ոչ մարտական պայմաններում տուժածների մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին