▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլանդը Թուրքիայում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը

Հունվարի 27-ին Թուրքիա է մեկնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պաշտոնական ընդունելությունից  հետո նա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետառանձնազրույց է ունեցել, որին հաջորդել է երկու նախագահների  համատեղ մամուլի ասուլիսը: Գրում է ermenihaber.am-ը և հավելում.

Ֆրանսիայի նախագահ Օլանդը մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացրել է   Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

«Նման պատմական իրադարձությունների ուսումնասիրությունը կարող է ցավալի լինել: Մենք պետք է հաշտության ուղիներ փնտրենք: Պետք է  աշխատենք, որպեսզի անցյալում տեղի ունեցածի մասին իմանան»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է թուրքական «Աքշամ» թերթը:

Օլանդը հիշեցրել է, որ 2008 թվականին  Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք էր ընդունվել, որը պետք է կիրառության մեջ մտնի:

Թուրքիայի նախագահ Գյուլն իր հերթին նշել է,  որ Թուրքիան պատրաստ է բացել իր արխիվները, սակայն այդ հարցը միակողմանի հնարավոր չէ լուծել: Գյուլը ընդգծել է , որ այս տարիներին Թուրքիայում զգալի փոփոխություններ են արձանագրվել խոսքի ազատության տեսանկյունից, բազմաթիվ  օրենքներ են փոխվել, որոնք հնարավորություն են տալիս խոսել ժամանակին արգելված թեմանրի մասին: Գյուլը հիշեցրել է նաև  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից(ՄԻԵԴ) Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի գործով կայացված որոշման մասին: ՄԻեԴ-ը Փերինչեքին արդարացրել էր՝ նրա կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը դիտարկելով խոսքի ազատության շրջանակներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին