Արդեն տեղեկացրել ենք, որ Ախուրյանում այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է համայնքի բնակիչներին: Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին գտել է սպանված՝ դանակահարված վիճակում:
ԳԱԼԱ-ի նկարահանող խմբին հարազատները ընդդիմացել և խնդրել են որեւէ տեսանկարահանում չիրականացնել դեպքի վայրի շրջակայքից. ԿԱԴՐԵՐԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ:
Սպանված տանտիրոջ՝ Գարեգին Հակոբյանի եղբայրը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ ուղղակի հարազատ-բարեկամներով ապշած են տեղի ունեցածով եւ որեւէ բան ասել կամ մտածել չեն կարող: «Իմ եղբայրը նորմալ աշխատող մարդ է եղել եւ էսքան ժամանակ, թող գյուղացիները ասեն, որեւէ մեկի ոտքը կոխած չկա… Ես բան չունեմ ասելու»,- փոխանցել է նա: Հարեւանները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտվա ժամերին: Սպանված տանտերերը երկու որդի ունեն: Նրանցից մեծին նոր են ամուսնացրել՝ մեկ շաբաթ առաջ: Փոքրը ամուսնացած չէ, զբաղվում է հոր արհեստով՝ կոշկակար է: Փոքր տղան առավոտ արթնացել գնացել է կոշկակարի տնակ, իսկ մեծը՝ կնոջ հետ գնացել է ծնողատես՝ Ազատան: «Աղջիկան Ազատանից են ուզել, այսօր մեկ շաբաթն էր լրացել, գնացել էին ծնողատես: Տանը Գարեգինն ու կինն են մնացել, ու սա է պատահել»: Հարեւանները պատմել են նաեւ, որ դեպքը այնպես է եղել, որ ոչ ոք գլխի չի ընկել: Գարեգին Հակոբյանի հարեւանությամբ ապրողները նատել են միայն ոստիկաններին: «Լուսամուտից դուրս նայեցի, տեսա ոստիկաններ են գնում-գալիս: Դուրս եկա՝ ասացին էսպես-էսպես, էլ սիրտս չտարավ, չկարացի ներս մտնել, ասում են պարանոցները կտրած է եղել, չգիտեմ…»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում