Հայաստանում գտնվող եզակի հնարավայրում՝ Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում Մշակույթի նախարարության նախաձեռնությունը՝ կառուցել սրճարան, հասարակությունը շարունակում է համարել անընկալելի և անընդունելի քայլ:
Հարութ ՈՒլոյանն, այս առիթով, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գառնիի տաճարի կողքը ի՞նչ մի ռեստորան սարքելու տեղ է: Միանգամից ստրիպտիզ կլուբ սարքեք, ու ոչ թե տաճարի կողքը, այլ հենց տաճարը վերափոխեք... Ու ինչքան քաղաքական մարմնավաճառ կա` տարեք, թող սյուների վրա պարեն: Վստահ եղեք, հաճախորդների պակաս չի զգացվի»: