Asekose.am-ը տարբեր առիթներով գրել է ու առաջիկայում էլ անդրադառնալու է բնակիչների բողոքներին ու դժգոհություններին` կապված ապահովագրական ընկերությունների գործունեության հետ: Նաև նշել ենք, որ եղել են դեպքեր, երբ հաճախորդը համաձայն չի լինում ապահովագրական ընկերությունների որոշման հետ կամ ցանկանում է հանրայնացնել խնդիրն, ինչից հետո հայտնվում է սև ցուցակում:
Խնդրին նախօրեին անդարադարձել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը` նշելով, որ հատկապես վերջին շրջանում քննարկման առարկա են դառնում Ապահովագրական ընկերությունների գործունեության մութ կողմերը: Ներկայացվող պատմություններից մեկում վթարից տուժած կապանցի կինն արդեն 4 ամիս սպասում է «Ինգո Արմենիայի» փոխհատուցմանը: Մեկ այլ դեպքում նույն ընկերությունը կրկին հրաժարվել է փոխհատուցել մեկ այլ քաղաքացու վնասը` պատճառաբանելով, որ վթարվել են երկու բարեկամկների և այսպես ասած` իբր դա «սարքած» է եղել:
Մանրամասները` դիտեք «Սուր անկյան» ռեպորտաժում/ տեսանյութի 9-րդ րոպեից/, իսկ Asekose.am-ի անդրադարձն` առաջիկայում: