▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապույտի փոխարեն կարմիր.Գազային կրքեր` «ՀայՌուսգազարդ»-ում

Բնական գազի կալորիականություն և որակական հատկանիշների վերաբերյալ քննարկման ժամանակ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերություններն իրենց դժգոհությունն են հայտնել  գազի կալորիականության վերաբերյալ, իսկ «ՀայՌուսգազարդը» հավաստիացրել է, թե Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ԳՕՍՏ 5542-87 ստանդարտին։  

«Գազի կաթսաներում պարզ երևում է, որ գազը վառվում է կարմիր բոցով, իսկ գազի կաթսաներում եղած ֆիլտրերը, որոնք նախատեսված են հինգից ավելի տարիների համար, կեղտոտվում են երկրորդ տարում, ինչը ևս վկայում է գազի որակի մասին:  Կապույտի փոխարեն կարմիր վառվող գազը վառ վկայությունն է այն բանի, որ քաղաքացիների բողոքներն արդարացված են: Եթե կրակը կարմիր է, նշանակում է գազի մեջ խառնուրդներ կան»,-ասել է  «Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենը`  չհերքելով Պիպոյանի այն պնդումը, թե հնարավոր է գազին օդ խառնել, միևնույն ժամանակ նշել է, որ «ՀայՌուսգազարդը» չունի  նման հնարավորություններ և սարքավորումներ։

«Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանն էլ ասել է, որ ինքը չի  ցանկանում  ներկա  գտնվել  նման  «էժանագին ֆարսին»։

«Սա  նման  է  հանրապետական  պատգամավորի  քարոզարշավին։  Եկել եմ ասելու, որ այս ձմեռվա  ստացած  գազի գնի գերշահույթը ձեր ընկերությունը չի մարսելու»,- հայտարարել է  նա:

Քննարկման մասնակիցներից մեկը առաջարկել է  նույն գազը երկու բալոններ լցնել և ստուգել մեկը ՀՀ-ի լաբորատորիաներում, մյուսն ուղարկել արտերկիր` տեսնելու  նշված  չափագրումները համապատասխանում են, թե ոչ։

Ընկերության տնօրենը համաձայնել է, բայց հետաքրքրվել է, թե ով է հոգալու այդ ծախսերը, քանի որ «ՀայՌուսգազարդն» ապացուցելու խնդիր չունի։

Չափագրության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը վստահեցրել է, թե իրենց փորձագիտությունների անկախությունն ապահովված է,քանի որ Հայաստան ներկրվող գազը փորձաքննություն է անցնում նաև վրացական սահմանին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին