▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանը և Նազենի Հովհաննիսյանը կոչ են անում օգնել Կարեն Մկրտչյանին

Երեկ` մարտի 2-ին, «Սուր Անկյուն» հաղորդաշարը բարձրաձայնեց հայտնի դերասան Կարեն Մկրտչյանի առողջական խնդիրների մասին: Դեկտեմբերի 26-ին անհայտ անձանց կողմից ստացած հարվածի հետևանքով դերասանն այլևս չի կարողանում քայլել և անգամ դժվարությամբ է խոսում: 
Այս առիթով Նազենի Հովհաննիսյանը, դիմելով մարդկանց օգնել դերասան Կարեն Մկրտչյանին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«ՇԱՏ ՇՏԱՊ !!! ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՕԳՆԵԼ!!...Այսօր վերադառնալով Երևան իմացա, որ իմ ընկեր, դերասան Կարեն Մկրտչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ... Նա միշտ է եղել լուռ և համեստ, այդպես էլ մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը, այդպես հայրենասիրական ոգով էլ դաստաիարակում է իր երեք որդիներին` մեծացնելով նրանց որպես Արժանի զավակ...

Շնորհակալ եմ «Սուր անկյուն» հաղորդաշարին, որ ի հեճուկս Կարենի լռելու ցանկությանը Բարձրաձայնեց նրա առողջական խնդիրնեը.... 
Կարճ ասած..եթե թեկուզ 1000դր մեր ֆեյսբուքյան ընկերներից յուրաքանչյուրն ուղարկի այս հաշվեհամարին, կկարողանանք Կարենի լիարժեք դիագնոստիկայի և վիրահատությունների գումարը հանգանակել, դեռ մի բան էլ ավելի.. Խոսեցի կնոջ` Մարիայի հետ, որը տոկուն է, բայց բոլորիս արագահաս օգնությամբ միայն կկարողանանք առողջություն պարգևել մեր հարազատ ընկերոջը..
Գտա «Երջանկության մեխանիկան» 2012թ-ին, երբ իր ամբողջ ընտանիքով նա հյուրյնկալվել էր, որքան սեր, խինդ ու կորով կա նրանց բոլորի մեջ...»:

 

Դերասան Սոս Ջանիբեկյանը ևս արձագանքել է Կարեն Մկրտչյանի հիվանդությանը վերաբերող տեղեկությանը և հետևյալ գրառումն է կատարել.

«Ժողովուրդ… Մի քանի օր առաջ Կարենի մոտ էի, իսկապես ծանր վիճակում է: Կփրկի միայն արտասահմանում վիրահատությունը: Մնացել են հաշված օրեր((( Միանշանակ մեր բոլորի օգնության կարիքն ունի: Լավ ՄԱՐԴ, շնորհքով դերասան, Ազատամարտիկ, հայ կարգին ՏՂԱ ….»

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին