Regnum.ru-ն հրատարակել է ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովի` գործակալությանն ուղղված նամակը՝ Հայաստանում ծավալած ներդրումային գործունեության մասին: Նամակը ներկայացնում ենք ստորև
«Հայաստանում ես 5 միլիոն դոլարի ներդրումներ եմ արել և... ամեն ինչ կորցրել:
Որպես օտարերկրյա ներդնող, ցավոք, ես համոզվեցի, որ իմ կարգավիճակն ունեցող մարդկանց ներդրումները Հայաստանում բոլորովին պաշտպանված չեն: Դրանք պարզապես կարող ես կորցնել՝ ինչ-ինչ ինտրիգների, տեղացի ընկերոջ խորամանկության պատճառով, եթե նա ազնիվ չէ ու ավելին՝ դատական իշխանության հովանավորությունն է վայելում: Ցավոք, շատ մարդկանց համար, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, փողը կարևոր է հեղինակությունից և արդարությունից»:
Գործարարը պատմում է, որ իր ներդրումային գործունեությունը Հայաստանում սկսել է 2005 թվականից: Նախ շուրջ 4 մլն դոլար է ներդրել գյուղատնտեսության ոլորտում(գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում և իրացում՝ արտահանման ներուժով): Ապա Մի քանի հազար դոլար՝ կապված շինարարական տեխնիկայի արտադրության հետ: Խոսվում է նաև այլ ներդրումների մասին:
«Հայտնաբերելով, որ ինձ Հայաստանում «քցել են», ես դադարեցրի Երևանում՝ Կասկադի հարևանությամբ՝ Շարլ Ազնավուրի տուն- թանգարանի մոտակայքում կառուցվող ամենագեղեցիկ շենքերից մեկի շինարարությունը:
2005-2012 թվականներին ընդհանուր առնմամբ Հայստանում ես 5 մլն 200 000 դոլարի ներդրում եմ արել և ամբողջը կորցրել: Այսինքն ՝ եկամուտ ունենալու փոխարեն՝ կորուստներ եմ կրել: Միևնույն ժամանակ՝ նախկինում իմ մտերիմ ընկերը՝ երբեմնի ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը, ով նաև իմ գործընկերն էր բիսնեսում, 1.5-2 մլն դոլար «եկամուտ» է ունեցել(իրականում՝ պարզապես յուրացրել) իսկ տարբեր դատարանների որոշումներով, որոնք փաստացի պատկանում են Արման Մկրտումյանին՝ ևս 3 մլն. դոլար:
Չէի ցանկանա հիշեցնել այս մասին, սակայն որպեսզի մեզ և մեր գործին անծանոթ ընթերցողը հստակ պատկերացում ունենա, թե ով ով է, ստիպված եմ ասել, որ նույն ժամանակահատվածում 97 000 ԱՄՆ դոլար և 1 մլն. 230 000 դրամ ես տրամադրել եմ բարեգործությանը: Վճարել եմ շուրջ 33 մլն դրամի աշխատավարձ, 84 մլն դրամի հարկեր, իսկ Օսիպյանների ընտանիքը՝ գրեթե 0: Վճարել եմ նաև 23 մլն դրամի տուրք, ավելի քան 112 000 ԱՄՆ դոլար էլ դեռ պետք է վճարեմ, իսկ Օսիպյանների ընտանիքը` զրո:
Ինչպես արդեն առիթ ունեցել եմ հրապարակայնորեն նշելու, իմ և իմ գործի հետ կապված այլ մարդկանց ելույթներին Վիկտոր Տեր-Հովսեփյանի պատասխանը, գեբելսյան քարոզչության դասական օրինակ է: Քանի որ մամուլի ասուլիսից հետո նա իր խոսքում գործածել է այնպիսի բառեր և արտահայտություններ, որոնք որևէ ընդհանուր եզր չունեն իմ բարձրացրած հարցերի հետ: Սակայն ունեն չափազաց զգացմուքնային ենթատեքստ: Օգտագործելով բացասական բնույթի զգացմունքային արտահայտություններ և իմ անունը, Վիկտոր Տեր- Հովսեփյանը ցանկացել է չարագործի կերպար ներկայացնել: Ահա դրանցից մի քաիսը.
«Կեղծ ու էժան ֆարս», «Հերթական կեղտոտ պատվերի կեղծողներ ու կատարողներ», «Միմյանց հետ կազմելով ռեյդերային դավադրություն` Վիկտոր Տեր-Հովսեփյանի և նրա ընտանիքի սեփականության նկատմամբ», «Ցանկացած անօրինական միջոցներով», «Անբարեխիղճ լրագրողների օգնությամբ», «Օրենքին չհամապատասխանող հայց»…
Ցանկանում եմ շեշտել, որ այս կապակցությամբ իմ հրապարակային հարցերին Վիկտոր Տեր- Հովսեփյանն այդպես էլ չի պատասխանել՝ ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ վայելում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի հովանավորությունը: Միգուցե պարոն Արման Մկրտումյանն ինքը պատասխանի Վիկտոր Տեր-Հովսեփյանի փոխարեն:
1. Ո՞րն է կեղծիքն ու ֆարսը: Ա՞յն, որ ես «Անսուր Ինվեստ»-ում 5 մլն դոլարի ներդրում եմ արել այն դեպքում, երբ նա ոչ մի դրամի ներդրում չի կատարել: Ինչո՞վ է արտահայտվել իմ կեղծիքը: Նրանո՞վ, որ ես, լինելով ռուս գործարար, գումար եմ տրամադրել բարեգործական նպատակներով և վճարել եմ բոլոր հարկերը, իսկ նա և իր ընտանիքը, ոչ մի բիզնես չունենալով, հանկարծ դարձել են միլիոնատեր և նրանց ոչ ոք չի հարցրել՝ իսկ հարկերը վճարե՞լ եք:
2. Ինչո՞վ է արտահայտվել իմ ռեյդերությունը: Նրանո՞վ, որ ես հսկայական գումարներ եմ ներդրել, իսկ Վիկտոր Տեր-Հովսեփյանն ու նրա ընտանիքը որևէ ներդրում չեն արել, իսկ այժմ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի օգնությամբ փորձում են մեզնից ամեն ինչ վեցնել: Ռեյդերը նա է, ով ոչ մի ներդրում չի կատարել, կամ կատաել է , բայց չնչին, սակայն ցանկանում է ամեն ինչ սեփականացնել: Եվ այսպես՝ ո՞վ է մեզնից ռեյդերը, ե՞ս, թե նրա ընտանիքը:
3. Կոկրետ ի՞նչ անօրինական միջոցների մասին է խոսքը: Մի՞թե «Անսուր Ինվեստ»-ից 8 մլն 175 000 դրամը «ձեր արդարադատության կանոններով» է վերցվել և չի վերադաձվելու մեզ: Մի՞թե «ձեր արդարադատության կանոններով» նա մեզնից 111 մլն դրամով գնած հողակտորը չի վերադարձնելու: Ոչ էլ գումարը, որ այդպես էլ չի վճարել Ձեր որոշմամբ:
Մի՞թե «ձեր արդարդատության կանոններով» «Անսուր Ինվեստը» պարտավոր է նրան վճարել 900 000 ԱՄՆ դոլար և պայմանագրով հաստատված տոկոսները, պայմանագիր, որը գոյություն չունի: Մի՞թե Վ. Տեր-Հովսեփյանը չի վերադարձնելու 450 000 ԱՄՆ դոլար պարտքը՝ «ձեր արդարադատության կանոններով» կամ «Ձեր դատարանի որոշմամբ»:
4. Ինչո՞վ է արտահայտվում լրագրողների անբարեխղճությունը: Նրանո՞վ, որ ինձ թույլ են տվել բացեիաբաց խոսել այն մասին, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում օտարերկրյա ներդրողներին: Թե ինչպես տվյալ գործով միայն մեկ` նախկին ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի ընտանիքի ուղղությամբ է աշխատում ձեր ուժեղ ազդեցության տակ գտնվող դատական համակարգը: Ի դեպ՝ Սուրեն Օսիպյանը «լեգենդար» անձնավորություն է: Որքա՜ն նողկալի արարքներ է նա գործել իր ընկերների նկատմամբ, որոնք բառացիորեն նայում էին նրա բերանին, և ինչպե՞ս են հիմա նրանք արտահայտվում իր մասին: Ավելի ագահ, ավելի անազնիվ, ավելի նախանձ, ավելի անշնորհակալ մարդ գոյություն չունի: Եվ սրանք ոչ բոլոր ածականներն են, որ նրանք ասացին Սուրեն Օսիպյանի հասցեին, բայց, փառք Աստծո, ես բարեկիրթ մարդ եմ և չեմ կարող մեջբերել դրանք: Որդին հորից շատ չի տարբերվում:
5. Որ կետով է իմ հայցի անհամապատասպանությունն օրենքին: Ցավոք, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին չի անհագստացնում Հայաստանի գործարար համբավը միջազգային ասպարեզում: Դա իհարկե չի կարող խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Արդարադատության համակարգի ոչ թե աճող, այլ օրեցօր նվազող հեղինակությունը ավելի ու ավելի է հիասթափեցնում ՀՀ քաղաքացիներին և նշանակալիորեն նպաստում արտագաղթի առանց այդ էլ մտահոգիչ ծավալի վրա: Ի դեպ՝ ես լսել եմ, թե ինչպես են Հայաստանում դատավորներն «իրենց» որոշումները կայացնում: Դա շատ հետաքրքրիր է: Արման Մկրտումյանի պահարանում դրված են նկատողություններ՝ գրեթե բոլոր դատավորմներին: Երեքական նկատողություն՝ յուրաքանչյուր դատավորի համար: Եթե Արման Մկրտումյանին անհրաժեշտ է լինում ինչ-որ որոշում կայացնել, նա ասում է դատավորին. «Ուզու՞մ ես շարունակել մնալ դատավոր, թե՞ ցանկանում ես, որ քեզ հեռացնեմ: Ես ունեմ երեք նկատողություն: Ուրեմն՝ կընդունես այն որոշումը, որը ես քեզ կասեմ: Որպեսզի դատը շահես, պետք է դատական համակարգի գործող անձանց վճարես 20 %, այսինքն՝ Արման Մկրտումյանին: Կարծում եմ՝ սա իրականությանը mոտ է: Կարծում եմ, որ սա տեղի է ունբենում միջբորդների օգնությամբ՝ որոշ դեպքերում հնչում է նաև նախագահի անունը: Հակառակ դեպքում ինչպես կարող էր տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ: Բայց, բարեբախտաբար, Հայաստանում կան նաև ազնիվ դատավորներ։ Դա, ի դեպ, շատ հեշտ է ստուգել. չէ՞ որ բոլորը կարդացել են Մարկ Տվենի «Արքայանզը և մուրացկանը:
Ավելորդ չեմ համարում հիշեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2011 թվականի ապրիլի 20-ին դատաիրավական համակարգում բարեփոխումներ կատարելու հարցրերով խորհրդակցության ժամանակ ասած խոսքերը.
«Մենք պարտավոր ենք հասկանալ, թե որն է պատճառը, որ այս կամ այն վճիռը շեղվել է ընդհանուր պրակտիկայից: Երբ մարդիկ տեսնում են, որ կա շեղում, բնականաբար, նման երևույթները չեն կարող նպաստել համակարգի հեղինակության բարձրացմանը»: Շատ ճիշտ է ասված, բայց ինչքան կարող է ձգվել հասկանալու պրոցեսը:
«Թե ես, թե դուք բազմիցս նշել ենք, որ բարեփոխումները պետք է բարձրացնեն համակարգի նկատմամբ մարդկանց վստահությունը»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, որին ի թիվս այլ պաշտոնյաների մասնակցում էր նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը,-«Կարծես, այս հարցերով տարակարծություններ մենք չենք ունեցել: Եվ ճանապարհը այն կլիներ, բարձրացնեինք այն խնդիրները, որոնք կան և որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը: Իսկ հանրության վստահությունը երևակայական չէ, այն չափելի է, և կարելի է ուսումնասիրել և եզրակացություններ անել: Տրվել են հանձնարարականներ, առաջարկություններ, որոնց կատարումը պետք է բարելավի Ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը՝ դրանով իսկ բարձրացնելով հանրության վստահությունը: Ցավոք, պետք է նշեմ, որ արդյուքներն այսօր գոհացնող չեն և չենք կարող մատնացույց անել լուրջ փոփոխություններ այս ոլորտում: Այսպիսի գնահատականի համար հիմք են հանդիսացել ոչ միայն Ձեր հաշվետվությունները, այլև իմ ցուցումով իրականացված ուսումնասիրության արդյունքները»:
ԱՆԲԱՎԱՐԱՐ Է. ասաց ՀՀ նախագահը: Իմ խոսքերի ավելի ծանրակշիռ հաստատում այլևս պետք չէ:
Միանգամայն օբյեկտիվ գնահատական: Սակայն, անցել է 2 տարի: Որտե՞ղ է արդյունքը: Նախագահը հստակ գիտակցում է խնդիրները, ավելին՝ կոնկրետ հանձնարարություններ է տվել: Հենց նույն նիստի ընթացքում շեշտելով անօրինական որոշումների վերանայման մարդկանց խախտված իրավուքնների վերականգնման անհրաժեշտությունը՝ պարոն Սարգսյանն առաջարկել է սկսել ծառայողական քննություն՝ անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու պարագայում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Եվս մեկ մեջբերում նախագահի ելույթից. « Որևէ դատավոր չպետք է գտնվի արտոնյալ վիճակում և դատավորների անօրինական գործողությունները չպետք է անպատիժ մնան»: Այս մասին նախագահ Սարգսյանը խոսում էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ներկայությամբ: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Կա՞ արդյոք էական առաջընթաց: Ցավոք, շատ հայ իրավաբաններ խոսում են հակառակ արդյունքի՝ իրավիճակի վատթարացման մասին: Անկեղծ ասած՝ չէի ցանկանա այնպիսի տպավորություն ունենալ, թե նախագահն անզոր է երկրում օդի և ջրի նման անհրաժեշտ արդարության ու օրինականության հաստատման գործում:
Անխոս, ես շարունակելու եմ իմ պայքարը՝ հանուն արդարության: Սակայն եթե Հայստանում հնարավոր չլինի հասնել արդարության, անշուշտ, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս կապակցությամբ կարող եմ հավատացնել, որ Երևանում ունենք շատ լավ, բարեխիղճ իրավաբաններ:
Եթե ոչ Երևանում, գոնե ՄԻԵԴ-ում արդարությունը հաղթելու է: Սակայն այս դեպքում համապատասխան գումարները կվճարվեն Արման Մկրտումյանի, կամ որևէ դատավորի գրպաններից, կամ էլ բյուջեից, այսինքն՝ այդ երկրի քաղաքացիների հաշվին: Իհարկե , ես բոլորովին չէի ցանկանա, որ դա այդպես լիներ, բայց այդպիսին է կարգը: ՄԻԵԴ-ը տուգանքը գանձում է պետությունից: Այդ պատճառով արդեն բավական երկար ժամանակ փորձում եմ երկրի ղեկավարության, համապատասխան մարմինների և լայն լսարանի ուշադրությունը հրավիրել այս անարդարության վրա:
Ալեքսեյ Կորեպանով