Ժողովուրդ, ՀԱՂԹԱՆԱԿ.
Մեր վճռական պայքարն ու կամքը տվեց իր արդյունքները. Գառնիի տաճարի տարածքում սրճարանի շինարարության որոշումը չեղյալ է հայտարարվել:
Գառնին շատ թշնամու է հաղթել, հաղթեց նաև այս որկրամոլ բաշիբոզուկներին:
Դուք չեք կարող պղծել իմ Տաճարը:
Աչքներս լույս, սիրելի արորդիք, շնորհավոր, Հայ ազգ:
Հիշեցնենք, որ երբ լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե Գառնու տաճարի տարածքում ոմն ռուսաստանաբնակ հայ 6 միլիոն դրամ է տրամադրել սրճարան կառուցելու համար, հասարակության տարբեր շերտեր իրենց դժգոհությունն ու բողոքի ձայնը բարձրացրեցին:
Իսկ մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվեցին Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխեցին տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերեցին Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն: