▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ շատ սիրում ու կարոտում եմ. Արսեն Խոջոյանը հարազատներին նամակ է գրել

Նախօրեին  ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի և  հայ ընտանիքի անդամների հետ։ Գերիներին ընտանեկան բովանդակության նամակներ են փոխանցել և վերցրել նրանց պատասխան նամակները:

Հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ադրբեջանում գերեվարված Արսեն Խոջոյանի մայրը՝ տիկին Սվետլանան, ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ԿԽՄԿ-ն արդեն իրենց է փոխացնել Արսենի նամակը: Նամակում մասնավորապես գրված է.

«Բարև մամ ջան, բարև պապ ջան: Ես ձեզ շատ սիրում եմ ու կարոտում»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Արսենի քույրերն ու եղբայներն էլ նրան են նամակ գրել՝ նշելով, որ անհամբեր սպասում են նրա վերադարձին:

Ինչ վերաբերում է մարտի 7-իրադարձություններին ու Արսենի վերջին զանգին, տիկին Սվետլանայի խոսքով.

«Արսենը սովորություն ուներ  օրվա մեջ մի քանի անգամ զանգահարել: Հարցնում մեր ու երեխաների որպիսությունը: Այդ օրն էլ զանգահարեց: Մաֆլար կոչվող հանդամասը, որտեղ անասուններին արածացնելու էր տարել, մոտ է սահմանին: Այդ օրը և դրան նախորդող օրերին թանձր մառախուղ էր: Հիմա տարբեր վարկածներ կան, մենք հաստատ չգիտենք, թե ինչ է կատարվել: Կամ մոլորվել է, կամ միգուցե տարել են»:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը հատել է  հայ-ադրբեջանական սահմանը ևն գերեվարվել:

Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին