▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դհոլ են նվագել «Հայկական ժամանակ» թերթի և 1in.am կայքի խմբագրությունների առաջ

«Հայկական ժամանակ» թերթի էլեկտրոնային տարբերակը` armtimes.com կայքը գրում է, որ «ՀԺ»-ի խմբագրության դիմաց այսօր ցույց են արել անհայտ երիտասարդներ, ովքեր վանկարկել են` «Դհո՛լ, դհո՛լ, դհո՛լ»:  Կայքի լրագրողի զրույցում ցույցի մասնակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ սա ինքնաբուխ ակիցա է ու ասել է. «Ես գիտեմ, որ երիտասարդներ են հավաքված՝ պայքարելու դհոլչի պատգամավորների դեմ: Կազմակերպիչներ չկան՝ ոչ կազմակերպություն է, ոչ էլ»: Հարցին, թե ինչու են որոշել հենց «Հայկական ժամանակ»-ի խմբագրության դիմաց կազմակերպել այս «ինքնաբուխ» ակցիան, ակտիվիստն ասել է, որ չգիտի եւ իրավասու չէ պատասխանել:

Միաժամանակ, նույնատիպ ակցիա տեղի է ունեցել նաև 1in.am կայքի խմբագրության առջև, որտեղ ներկա երիտասարդների պաստառների վրա գրված էր՝ «Բանակից փախած դհոլներ», «1 պակաս»: 

Ակցիայի մասնակիցներին երկու դեպքում էլ ուղեկցում էր «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորը:

Տեսանյութերը`  armtimes.com-ի և 1in.am-ի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին