Մինչ երեկ շատերս ուրախանում էինք մեր դարձի եկած եղբոր` Ուլֆ Էկմանի համար, ով հրաժարվել էր իր իսկ ստեղծած կրոնական ուղղությունից` <<Կյանքի խոսքից>> և վերադարձել Կաթոլիկ եկեղեցու գիրկը, ինչպես և ենթադրվում էր խուճապը պատեց այս կառույցի Հայաստանյան ներկայացուցիչներին. մե'կ սկսեցին իմ նյութի տակ համոզել, որ էդպես չի ասել. ես նրանց ցուցանեցի տեսանյութը, մե'կ սկսեցին ասել, որ սխալ եմ հասկացել, մե'կ...:
Եվ ահա` ինչ, այսօր ընթերցում եմ կառույցի հայաստանյան հովվի մեկնաբանությունն իր սեփական բլոգում: Իհարկե դա առանց հումորի ընթերցել չես էլ կարող. մարդը չգիտի` էլ ոնց հակառակում համոզի իր <<հոտին>>. ախր իրենց հիմնադրի հեռացումով ոտքով- գլխով կրակն են ընկնում, հասկանում, որ իրենց արածը իզուր է եղել:
<<Ես հարգում եմ Ուլֆ Էկմանի որոշումը, բայց չեմ կիսում>>,-հայտարարում է ինքը` Արթուր Սիմոնյանը:
Ինչպիսի~ պատմական հայտարարություն:
Մի հարցնող լինի` էդ մարդու ստեղծած կրոնական ուղղությունը կիսո՞ւմ էիր, նոր որոշումը չե՞ս կիսում:
Սիմոնյանը Էկմանի որոշումը համարում է անձնական (էդ մարդը, որ նոր կրոնական շարժում էր ստեղծել, շարժումը չհամարեց անձնական, իսկ հիմա`որոշումը համարում է , անձնականը մի կողմ` հայաստանյան ներկայացուցիչը շարունակում է` <<Պարզապես այժմ, երբ ինքն այլևս վայր է դրել իր բոլոր առաջնորդական լիազորություններն ու պատասխանատվությունը «Կյանքի Խոսք»-ում, Աստծուց կանչ է զգում` իր կյանքի և ծառայության ընթացքը զարգացնելու նոր ուղղությամբ>>:
Նորից հարց է առաջանում` իսկ դո'ւք ե՞րբ եք ստանալու այդ կանչը` Աստծո կանչը, մինչև ե՞րբ եք առանց այդ կանչի գոյատևելու:
Ամենածիծաղելին գալիս է հետո` Ուլֆ Էկմանի հիմնադրած հայաստանյան կառույցի ղեկավարը Էկմանի որոշումը սկում է մեկնաբանել նրա` թոշակի անցնելու հետ. Լավ է չի ասում ծերացել է ու չի հասկանում` ինչ է անում: էհ... Չեմ ցանկանում բոլոր կետերին անդրադառնալ հերթով. հասկանալի է, որ դրանք ուղղակի արդարացումներ են:
Աղոթենք, որ մի օր Աստված մեր բոլոր եղբայրներին վերադարձնի Մայր եկեղեցի: