Թուրքիայի կողմից՝ 3 սահմանային կետերից հարձակում է սկսվել Քեսապի վրա: Այս մասին գրում է yerakouyn.am-ը՝ հղում անելով Almayadeen-ին:
Հարձակումն սկսվել է այսօր առավոտյան ժամը 05։00-ի բնակիչները լեռն են բարձրացել՝ վտանգից հեռու մնալու համար, մի մասն էլ տեղափոխվել է Լաթաքիա: Սիրիական զորքն առայժմ պաշտպանում է ավանը՝ ետ մղելով ընդդիմադիրներին: Բախումների հետևանքով կան զոհեր, որոնց թվում, բարեբախտաբար հայեր չկան:
Սիրիական օդուժը հարվածի տակ է պահում ընդիմադիր խմբավորումների հավաքատեղիները:
Քեսապում մարտերը շարունակվում են: