Asekose.am-ի աղբյուրները հայտնում են, որ նախորդ շաբաթ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մոտ 20 դատապարտյալ ծեծի են ենթարկել մեկ այլ դատապարտյալի` Սահակ Քալյանին, ով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, և ծեծողներին խուց տանելու փոխարեն` Սահակին են խուց տարել: Բացի այդ` հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի կողմից քրեական գործ չի հարուցվել:
Այս առիթով` Asekose.am-ի լրագրողի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից, նախ միանշանակ բացառեցին այդպիսի մեծ ծեծկռտուքի մասին լուրերը, այնուհետև հաստատեցին, որ Սահակ Քյալյանի հետ կապված ինչ-որ միջադեպ, այնուամենայնիվ եղել է, ինչի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:
ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից նաև նշեցին, որ դեպքի մանրամասների մասին հնարավոր կլինի տեղեկացնել քննության ավարտից հետո միայն: