Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովն սկսել է միջադեպով. բնապահպանները «Hands off Armenia», «You mine we die» բովանդակությամբ պաստառներով ներս են մտել համաժողովի դահլիճ, որտեղ բնապահպանության նախարարն ի թիվս բազմաթիվ այլ հակադարձումների, նաև այսպիսի արտահայտությամբ է փորձել «սաստել» ակտիվիստներին`«Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»...
Առավել մանրամասն azatutyun.am-ի տեսանյութում: