Նախօրեին՝ երեկոյան, ադրբեջանցիները հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Մի քանի ժամ շարունակ կրակահերթ են բացել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ:
Կրակել են խոշոր տրամաչափի գնդացիրներով:
ДШК-ի գնդակներից մեկը հայտնվել է Չինարիի տներից մեկում, որտեղ այդ պահին հղի կին է եղել՝ 2 երեխաների հետ: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Բարեբախտաբար գյուղում վիրավորներ չկան:
«Մեր տղաները կարողացան արժանի հակահարված տալ ու լռեցնել թշնամուն»,-նշեց Սամվել Սաղոյանը՝ հավելելով՝
«Մենք ինչպես միշտ՝ դուխով ենք»: