Աննախադեպ ցրտահարություն է տեղի ունեցել ու ձյուն է տեղացել անցած գիշեր Հայաստանի տարբեր մարզերում` օդի ջերմաստիճանի մինչև 12-15 աստիճանով նվազել է Արարատյան դաշտում և նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում: Գիշերը օդում եղել է մինչև –4 աստիճան, հողի մակերևույթին` –5 աստիճան ցուրտ: Որոշ մարզերում` ջերմաստիճանն ավելի ցածր է եղել: Հիշեցնենք, որ գյուղացիները պատրաստվում էին ցրտահարությանը, սակայն ըստ երևույթին` ծիրանի բերքը փրկել չի հաջողվի: Խնդիրն ավելի է բարդացնում երեկ տեղացած կարկուտը, որն ըստ որոշ տեղեկությունների՝ առանձին վայրերում վնասել է բերքը:
Գարուն, ծաղկած ծառեր, ձյուն... ծիրանի բերքը փրկել չի հաջողվի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet