Չորս կարևոր հանգամանք.
Ա. Մաքսիմ Շևչենկոն ստոր ստեր է տարածում: Ընդդիմության շարքերում՝ ամենուր բացակայում են որևէ քրիստոնյաներ:
Բ. Քեսաբը գրավողները` Անսար ալ Շամ, Ջաբհաթ ալ Նուսրա և այլն - ընդ որում՝ Թուրքիայի կառավարության անմիջական օժանդակությամբ:
Գ. Այսօր արդեն քաղում ենք ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ սխալականության պտուղները և Շևչենկոյի պես կեղծարար և անբարո գորիչներն օգտագործում են այն հօգուտ թուրքական գործոնի:
Դ. LifeNews-ի սեփականատերն այսպես կոչված հայ է՝ Արամ Գաբրիելյանովը: Թե ինչպիսի շահերի է նա ծառայում նման նյութերով՝ խիստ կասկածելի է:
ԱՆՀՐԱԺԵՇՏ է բոլոր այս կետերը տարածել և հասցնել ռուսական մամուլին, որպեսզի կեղծարարություններն ու շահարկումները կասեցվեն: Հատկապես Գաբրիելյանովին և Շևչենկոյին պետք է մերկացնել ստի և կեղծիքի մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Lifenews ռուսական ինտերնետային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Քեսաբի շուրջ ստեղծված իրադրության մասին մասին, որտեղ ներկայացվել է վերջին օրերին համացանցում տարածված սարսափազդու կադրերը` նշելով, թե հայկական գյուղի վրա հարձակվել են Ալ Քաիդայի մարտիկներ, նրանց ու սիրիացի էքստրեմիստների զոհերը հայեր են: