Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննումը: Եզրափակիչ ելույթներով հանդես են գալիս դիմումատուները և պատասխանող կողմը:
«Այս երկու օր է` բոլորը մեզ մեղադրում են սեփականության զրկման հարցում, հետո ասում են, թե այն քաղաքացին, ով հանկարծ ՀՀ-ից բացակայում է, ինչո՞ւ եք իր սեփականությունը նրա հետ ուղարկում: Ինչպե՞ս չտանք` հետը տանի, չէ՞ որ դա նրա վաստակն է»,-եզրափակիչ ելույթում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Երբ որ խոսում ենք 45 տարվա փողերը կառավարելու մասին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հարց եմ տալիս` ո՞վ ունի երաշխիք իր 45 տարվա աշխատած, փոխանցված վարկերի դիմաց կենսաթոշակ ստանալու: Ո՞վ ունի այդ երաշխիքը»,-հարցրեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Նա նշեց, որ կառավարությանը մեղադրում են ուժ կիրառելու մեջ, հավելելով, թե եթե ուժ են կիրառում, ապա ինչո՞ւ են մասնակիցները ընդամենը 5000 հոգի:
«Պետական համակարգում հաշվում է շուրջ 80.000 մասնակից, չէ՞ր կարելի 80.000-ին ճնշել, եթե խոսքը ճնշման մասին է գնում»,-նշեց Հակոբ Հակոբյանը: