Վլադիմիր Պոզների հեղինակային «Պոզներ» հադորդման հյուրը կինոռեժիսոր Յուլի Գուսմանն էր: Հաղորդման թեման Խորհրդային միության ժամանակաշրջանում ազգային հարցերն ու այլատյացությունն էր: Հաղորդման հյուրի պնդմամբ, ԽՍՀՄ-ում, մասնավորապես Ադրբեջանում, որտեղ նա ապրել է, տարբեր ազգությունների ներկայացուցիչները շատ լավ են հարաբերվել: Գուսմանը չի համաձայնել, որ ազգային հարցերը հնարավոր չէ լուծել առանց բախումների: Յուլի Գուսմանն իր ծննդավայրի` Բաքվի մասին պատմել է, թե այնտեղ բազմաթիվ ազգություններ ապրել են հաշտ, մեծահասակների հանդեպ հարգանքով ու երեխաների հանդեպ սիրով: Գուսմանի պատասխանը Պոզներին վրդովեցրել է ու նա հիշեցրել է Բաքվի ջարդերի մասին: Գուսմանի արձագանքը խուսափողական էր ու կարճ, նա շտապել է հիշեցնել, որ այդ ժամանակ Բաքվում չի եղել:
Վլադիմիր Պոզների հավաստմամբ` Ռուսաստանում էլ է թագավորում այլատյացության մթնոլորտը և չի կարելի ասել, թե այն հանկարծ հայտնվել է ոչնչից: Լրագրողը համոզված է, որ այդպես է եղել նաև Բաքվում` լրագողի եզրակացությամբ` պետք է որ հետին ծրագրեր եղած լինեին:
Աղբյուր` ԱրմՆյուզ