▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ.168.am

168.am-ի փոխանցմամբ` խուլիգանություն կատարելու համար այսօր մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ: Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ քիչ առաջ Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հարուցված գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Ռ. Բադալյանի խոսքով՝ քիչ առաջ Շահեն Հարությունյանի հետ առերեսում է եղել, որն արդեն ավարտվել է: Շահեն Հարությունյանին հանձնել են օրինական ներկայացուցչի հսկողությանը: Նշենք, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածով նախատեսվում է 4-7 տարվա ազատազրկում: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին