Լուգանսկում ազգային անվտանգության ծառայության շենքը գրավելու հետևանքով այդ շրջան մտցվել է զրահատեխնիկա: Այս մասին հաղորդում է ուկրաինական 1+1 հեռուստաալիքը:
«Զինվորական տեխնիկան բերվել է Դնեպրոպետրովսկից: Թե որտեղ են տեղակայվել զրահամեքենաները, նրանց թիվն ու օգտագործման նպատակներն առայժմ անհայտ են»,–ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ կկարողանա Դնեպրոպետրովսկում, Լուգանսկում և Խարկովում շտկել իրավիճակն առաջիկա 48 ժամում: