▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ծանուցագիր են ներկայացնում, ոչ` պատճառը նշում.Վահան Մարտիրոսյանին այցելել է թաղայինը

 

Քիչ առաջ  «Ներազգային քաղաքացիական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին այցելել է թաղայինը և առանց ծանուցագրի փորձել տանել ոստիկանություն:
Վահան Մարտիրոսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ  ոչ միայն այսօր, այլ մի քանի օր ` այդ  վիճակն է.
«Մեկ հորինում են իբր երաժշտությունն է բարձր, մեկ մի այլ բան, հիմա էլ տեսան` դրանք չի անցնում, հատկապես երեկվա ասուլիսից հետո, ցույցից մեկ ժամ առաջ գալիս են, չնշելով  ոչ պատճառը,  ոչ էլ ծանուցագիր են ներկայացնում» :
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 11-ին, «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնելու ընդդեմ «Գազպրոմ Արմենիայի» և գազի բարձր սակագնի:

Քիչ առաջ  «Ներազգային քաղաքացիական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին այցելել է թաղայինը և առանց ծանուցագրի փորձել է տանել ոստիկանություն:

Վահան Մարտիրոսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ  ոչ միայն այսօր, այլ մի քանի օր է` այդ  վիճակն է.

«Մեկ հորինում են իբր երաժշտությունն է բարձր, մեկ մի այլ բան, հիմա էլ տեսան` դրանք չի անցնում, հատկապես երեկվա ասուլիսից հետո, ցույցից մեկ ժամ առաջ գալիս են, ոչ պատճառն են նշում,  ոչ էլ ծանուցագիր ներկայացնում»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 11-ին, «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնելու ընդդեմ «Գազպրոմ Արմենիայի» և գազի բարձր սակագնի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին