▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Քոչարյանի привычка-ն արդեն զավեշտ է առաջացնում

Կարեն Քոչարյանի ՕԵԿ-ին քննադատելու привычка-ն արդեն զավեշտ է առաջացնում

 

Հարգելի Կարեն Քոչարյանը անկախ տարվա եղանակից, անկախ հանգամանքներից ռուսերեն լեզվով ասած “ привычка” է դարձրել ՕԵԿ-ին, Արթուր Բաղդասարյանին, ժողովրդական լեզվով ասած “ քլնգելու’’:

Լավ այն ժամանակ, երբ ՕԵԿ-ը կոալիցիայի մեջ էր, ինչ որ տեղ հասկանալի էր նրա մոտեցումը, չնայած էլի հարցեր էր առաջանում, քանի որ Կարեն Քոչարյանը երբեք արմատական ընդդիմադիր կեցվածքով աչքի չի ընկել, բայց հիմա էլ քննադատե՞լ, երբ ՕԵԿ-ը հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցայից, այդ դա անհասկանալի է ինձ համար: Գոնե Կարեն Քոչարյանը չզլանար և, ինպես ՕԵԿ-ի մի շարք օպոնենտներ, ասենք, գրեր ըստ հավաստի աղբյուրների/ մեկ է մեր մոտ ընունված է, ինչ սուտ կա այդ անվան տակ սղցնում գնում են/, թե չէ տեսեք ինչ է գրել`-« «Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալու ամենահավանական պատճառն այն է, որ «իշխանությունն է նրանց ուղարկել ընդդիմություն»:

Հիմա իմ մոտ հարց է առաջացել`-«հավանականությունը դա արդեն հաստատուն կատեգորիա չէ և եթե դա այդպես է, ինչու մի փոքր չեք համբերում, որպեսզի ՕԵԿ-ի հետագա քայլերից վերջնականապես համոզվեք նոր ասեք, այլ հայտարարությունից դեռ մի քանի ժամ չանցած հետևություններ եք անում…:


Հ. Գ-Հարցս ուղղեցի ու փոշմանեցի, քանի, որ հիշեցի, որ Կարեն Քոչարյանը ՙԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ՚ խաղի հաղորդավարն է, իսկ այնտեղ սովոր են մեկ րոպեում եզրակացություններ անել:

 

Կարեն Թումանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին