▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպում իրավիճակը լարված է. հայաշատ թաղամասերում արկեր են պայթել

Նախօրեին՝ կեսօրից հետո,  Հալեպի տարբեր շրջաններում ՝ հատկապես հայաշատ թաղամասերում,  հրասանդներ են արձակվել: Ռմբակոծության թիրախ են դարձել հատկապես Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Ազիզիե, Ժիտեյտե, Ժալա և  Նոր գյուղ շրջանները: Տեղեկանում ենք «Բերիո նյուզ»-ի ֆեյսբուքյան էջից: Հրասանդներից մեկն ընկել է Սուլեյմանիե շրջանի Հաժ Հապիպ թաղամասի հայերից մեկի բանկարանի վրա, ինչի արդյուքնում՝ հրդեհ է բռնկվել:

Բարեբախտաբար, վիրավորներ և զոհեր չկան: Ռազմական ընդհարումները ևս սաստկացել են: Անվտանգության նկատառումներով՝ Հալեպում փակվել են առևտրի սրահները:



 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին