▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ի անվտանգության ավելի քան 70 աշխատակիցներ կդառնան գործազուրկ

ASEKOSE.am-ի խմբագրությունը նամակ է ստացել` կապված ԵՊՀ-ում տիրող վիճակի հետ, որը ներկայացնում ենք ստորև.

«ԵՊՀ-ում լուրջ փոփոխություններ են սպասվում բուհի անվտանգության համակարգում, իսկ ավելի կոնկրետ, ԵՊՀ-ն պատրաստվում է իր անվտանգությունը վստահել մասնավոր ընկերության: Դրա արդյունքում սակայն, գործազուրկ են դառնալու բուհի ավելի քան 70 աշխատակիցները: Ինչպես նշեց անվտանգության աշխատակիցներից մեկը, որը, բականաբար չցանկացավ ներկայանալ, 2 օր առաջ հանդիպում է եղել աշխատակիցների և ԵՊՀ աշխատակազմի ղեկավար, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հովանավորյալ, Ալիկ Ղարիբյանի միջև: Հանդիպման ժամանակ անվտանգության աշխատակիցներին զգուշացվել է, որ ապրիլի 28-ից նրանք ստիպված են լինելու ստանալ հանապատասխան մասնավոր ընկերության սերտֆիկատ, որի համար, ի դեպ, նրանք պետք է վճարեն 25 000 դրամ, (որը կազմում է ԵՊՀ անվտանգության աշխատակցի աշխատավարձի մոտ 30 տոկոսը ( աշխատավարձը միջինում կազմում է 80 000 դրամ )): Սերտիֆիկատը ստանալուց հետո, ըստ Ալիկ Ղարիբյանի, անվտանգության աշխատողը կրկին շարունակելու է աշխատել մայր բուհում, բայց արդեն ավելի ցածր` 55 000 – 60 000 դրամ աշխատավարձով: Ընդ որում աշխատանքին մնալու են միայն երիտասարդ աշխատակիցներ, որոնց «դաբրոն» կրկին պետք է տա հենց ինքը` Ալիկ Ղարիբյանը, ինչպես նա նշել է նեղ շրջապատում: Այսպիսով, ԵՊՀ-ի անվտանգությունը նոր ընկերությանը վստահելու արդյունքում գործազուրկ են դառնալու մոտ 70 անվտանգության աշխատակիցներ, ովքեր այսօր իրենց ցածր աշխատավարձով ընտանիք են պահում: Իսկ այդ ամենը իրականանում է ընդամնեը ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի քմահաճույքների պատճառով: Ինչո՞վ է առավել նոր մասնավոր ընկերությունը գործող անվտանգության համակարգից: Այս հարցին չի կարող պատասխանել ոչ ոք, քանի որ նման առավելություն ուղղակի չկա, այլ ընդամենը «արդիականացման» քողի տակ բուհ է բերվում մանսավոր ընկերություն, որի հետ ԵՊՀ ախատակազմի ղեկավարը, թերևս, ունի ընդհանուր շահեր: Նշենք, մինչ այս ԵՊՀ-ն «մասնավորեցրել էր» նաև ԲՈՒՀ-ի մաքրության համակարգը` այն ևս վստահելով մասնավոր ընկերության` համապատասխան մրցույթի միջոցով, որում հաղթել էր Ալիկ Ղարիբյանին մտերիմ անձնավորություններից մեկին պատկանող ընկերությունը, ինչպես արվում է ԵՊՀ-ի հայտարարած գրեթե բոլոր մրցույթներում: Ի դեպ, ապրիլի 17-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Ալիկ Ղարիբյանի և ԵՊՀ անվտանգության պետի միջև. Ալիկ Ղարիբայնը իր մոտ է կանչել նրան և պահանջել այժմ իսկ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից: Անվտանգության պետը հրաժարվել է վաղօրոք անհիմն աշխատանքից ազատման դիմում գրել և դիմել է ԲՈՒՀ-ի ռեկտորին, որը պահանջել է անխոս ենթարկվել Ալիկ Ղարիբյանին, միաժամանակ կոպտորեն ասելով. «Մեկ ա էդ ծերակույտը բոլորն էլ ազատվելու են աշխատանքից»` պարզորեն հասկացնելով, որ բոլորը զրկվելու են այսօրվա աշխատանքից: Հետաքրքիր է, որ այս ամենը համընկնում է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման սկզբի հետ, և այն ժամանակ, երբ նորնաշանակ վարչապետը անցկացնում էր Կառավարության նիստ և հրահանգներ տալիս Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանին, նույն ժամանակ ՀՀ գլխավոր բուհում մշակվում է և իրականացվելու է 70 անձանց գործազուրկ դարձնելու ծրագիրը»,-ասված է նամակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին