▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուսի և նրա 50-ամյա սիրելիի նշանադրության մանրամասները

Դիտեք նաև՝

Այսօր «Arly» ակումբում ժամը 20:00-ին տեղի է ունենալու երգչուհի Ջուսի և նրա սիրեցյալի` 50-ամյա Ռիչարդի նշանադրությունը, ում հետ երգչուհին ծանոթացել է Facebook սոցիալական կայքի միջոցով: Asekose.am-ի թղթակիցը կապվել է երգչուհու հետ` պարզելու նրա տրամադրության, նշանակալից օրվա իր կերպարի և իրենց հետագա անելիքների մասին:

Asekose.am-ի հետ ունեցած զրույցում Ջուսը նշեց, որ այսօր տեղի է ունենալու

«գժական» նշանադրություն, և ինքը հրեշտակային կերպարով է հանդես գալու:

Տեղեկացնենք, որ բացի իր հարազատներից և ընկերներից, արարողությանը ներկա են գտնվելու նաև նրա ընտրյալի հարազատները:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նա պատրաստվում է նշանադրությունից հետո մեկնել Ֆրանսիա, երգչուհին նշեց.

«Դեռևս ոչ, բայց միգուցե դա տեղի ունենա ամռան ընթացքում»:

Նշենք նաև, որ ցանկացողները ևս կարող են մասնակցություն ունենալ իրենց սիրելի երգչուհու նշանադրությանը` այցելելով «Arly» ակումբ, որտեղ աղջիկների մոտքն անվճար է, իսկ տղաներինը` 2000 դրամ:

«Քանի որ չեմ սիրում կազմակերպել փակ երևույթներ, որոշեցի, որ իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկին կարող են ներկա լինել նաև բոլոր երկրպագուները»,-նշեց Ջուսը:

Հիշեցնենք, որ Asekose.amՓոփ Արտ հաղորդման ամանորյա թողարկման ժամանակ երգչուհին նշել էր, որ երազում է հարուստ, իր մայրիկին շատ սիրող, շիկահեր, ծխել, խմել չսիրող տղամարդու մասին:

Ըստ երգչուհու` իր երազանքը մասամբ իրականացել է.

«Բացի շիկահեր լինելուց և չծխելուց, մնացած ամեն ինչ իմ սրտով է»:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին