▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է տարածել

 

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել, որում Հայոց ցեղասպանության հարցը կրկին որակել է որպես «ընդհանուր ցավ», ինչպես նաև ցավակցություն է հայտնել «զոհերի թոռներին»։
Էրդողանն իր հայտարարությունում, որը թուրքական մամուլը ներկայացրել է որպես աննախադեպ, նշել է, թե «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածն այս տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցավն է և պետք է կիսել բոլորի ապրած ցավն ու վշտերը»։
Իր խոսքում Էրդողանը նաև նշել է, «կրակն ընկած տեղն է այրում» և ցավակցություն է հայտնել «այդ ցավալի դեպքերի տուժածների թոռներին»։
Նշենք, որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական պաշտոնական թեզերից մեկն այն է, թե «Առաջին աշխարհամարտի տարիներին ցավալի դեպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ»։
Այս կերպ թուրքերը փորձում են ցույց տալ, թե Հայոց ցեղասպանությունը զուտ Առաջին աշխարհամարտի բազմաթիվ տխուր էջերից մեկն է, և իրականում հայերի չափ տուժել են նաև թուրքերն ու այլ մուսուլմանները՝ խուսափելով այս ամենը ցեղասպանություն բնութագրելուց և համարելով ազգերի «ընդհանուր ցավ»։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել, որում Հայոց ցեղասպանության հարցը կրկին որակել է որպես «ընդհանուր ցավ», ինչպես նաև ցավակցություն է հայտնել «զոհերի թոռներին»։

Էրդողանն իր հայտարարությունում, որը թուրքական մամուլը ներկայացրել է որպես աննախադեպ, նշել է, թե «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածն այս տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցավն է և պետք է կիսել բոլորի ապրած ցավն ու վշտերը»։

Իր խոսքում Էրդողանը նաև նշել է, «կրակն ընկած տեղն է այրում» և ցավակցություն է հայտնել «այդ ցավալի դեպքերի տուժածների թոռներին».գրում է allturkey-ը:

Նշենք, որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական պաշտոնական թեզերից մեկն այն է, թե «Առաջին աշխարհամարտի տարիներին ցավալի դեպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ»։

Այս կերպ թուրքերը փորձում են ցույց տալ, թե Հայոց ցեղասպանությունը զուտ Առաջին աշխարհամարտի բազմաթիվ տխուր էջերից մեկն է, և իրականում հայերի չափ տուժել են նաև թուրքերն ու այլ մուսուլմանները՝ խուսափելով այս ամենը ցեղասպանություն բնութագրելուց և համարելով ազգերի «ընդհանուր ցավ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին