Օրեր առաջ ադրբեջանական մի շարք կայքեր, այդ թվում՝ Day.az-ը, լուրեր են տարածել, թե իբր Հայկազ Գագրինյանի՝ Ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների մասին պատմող հոդվածում, հեղինակը, նշելով, որ ջահերով երթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Հունգարիայի դրոշները, շեշտել է, թե չնայած այն փաստին, որ Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին հատուկ հանձնարարություն է տվել, Սաֆարովը դեռ ողջ է:
Ադրբեջանական կայքերը նաև նշում են, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովն արձագանքել է:
Թեմայի առնչությամբ գրառում էր արել ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ մասնավորապես նշելով.
Ադրբեջանական թերթերը լուրեր են տարածել, որ Ռամիլ Սաֆարովը կարծիք է հայտնել իր՝ հայկական հատուկ ծառայությունների կողմից ոչնչացվելու հավանականության վերաբերյալ: Նա ասել է, որ այդպիսի անլուրջ հայտարարությունները չի պատրաստվում մեկնաբանել, պարզապես նա՝ որպես Ադրբեջանի քաղաքացի և զինվորական, կոչ է անում բոլորին լուրջ չվերաբերվել հայկական կողմից հնչող սպառնալիքներին: