▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամուլի ազատության համաշխարհային օրը LUXURY ամսագիրը տոն է դարձնելու

1994-ից սկսած՝ ամեն տարի մայիսի 3-ին ամբողջ աշխարհում տոնում են Մամուլի ազատության համաշխարհային օրը: Սակայն Հայաստանում միայն վերջին տարիներին այս տոնը սկսեցին նշել ոչ միայն բանավոր շնորհավորանքով:

Արդեն 3-րդ տարին է, ինչ  LUXURY GROUP-ին պատկանող EVENT ORGANIZATION ընկերությունը մեր երկրում կազմակերպում  է 4-րդ իշխանությանը նվիրված կարևորագույն միջոցառումը: LUXURY GROUP-ը, չունենալով կոմերցիոն շարժառիթներ, և կարևորելով այն ահռելի աշխատանքը, որ կատարում են հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները,  ջանք ու եռանդ չի խնայում  ըստ  արժանվույն գնահատելու նրանց մատուցած աշխատանքը:

Ինչպես Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման ժամանակ նշել էր LUXURY ամսագրի հիմնադիր Էռնեստո Մարկոն` իրենք կազմակերպել են նման միջացառում, քանի որ կարևորում են այն հանգամանքը, որ Հայաստանում ևս լրագրողների մասնագիտական օրը նշվի հավուր պատշաճի:

Այս տարի ևս մայիսի 2-ին LUXURY ամսագիրը, կազմակերպում է աննախադեպ, շքեղ միջոցառում  JOSE ռեստորանային համալիրի LOUNGE սրահում` Մամուլի ազատության համաշխարհային օրը նշելու համար: Միջոցառմանը հրավիրված են Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ  լրատվամիջոցների ներկայացուցիչները: Երեկոյի ընթացքում լինելու է շքեղ հյուրասիրություն, բարձրաճաշակ կենդանի երաժշտություն և բացառիկ շնորհանդես, որը կներկայացնի միջոցառման հովանավոր Epson ընկերությունը:

Միջոցառման ժամանակ հովանավորի  կողմից սպասվում  է նախադեպը չունեցող Epson Moverio Glass-ի շնորհանդեսը: Տարածաշրջանում առաջին անգամ կցուցադրվեն   Epson Moverio BT-200 վիդեոակնոցները և երեկոյի մասնակիցներին ցանկության դեպքում  կտրվեն  դրանք փորձարկելու հնարավորություն, ինչպես նաև հնարավորություն կտրվի ողջ երեկոյի ընթացքում նկարվել և   հովանավորի որակյալ արտադրանքի միջոցով հենց տեղում ստանալ նկարները:

Հատկանշական է,որ այս միջոցառման հովանավորն է Epson ընկերությունը, որի արտադրանքը մեդիա ոլորտում գործունեություն ծավալելու բաղկացուցիչ մասն է կազմում:

Ճապոնական համաշխարհային Epson ընկերությունը հանդիսանում է առաջատար պատկերներ ստանալու սարքերի արտադրության ոլորտում: Դրանց շարքում են տպիչներ, 3LCD  պռոեկտորներ, փոքր և միջին դիսպլեյներ:

Կարևորելով  կորպորատիվ մշակույթը` Epson ընկերությունն աշխատում է ամբողջ աշխարհի իր հաճախորդներին գոհացնել և բավարարել`  առաջարկելով սարքավորումներ, որոնք հայտնի են իրենց բարձր որակով, գերազանց ֆունկցիոնալությամբ, կոմպակտ դիզայնով և էներգախնայող համակարգով:

Աշխարհում 109 երկրներում կան  Epson ընկերության ներկայացուցիչներ, որտեղ աշխատում են 88 925 գործընկերներ: Epson ընկերությունը  ԱՊՀ-ի տարածքում իր գործունեությունն իրականացնում է  1990 թվականի հուլիսից և առաջարկում է  թանաքաշրթային, լազերային, մատրիցային,մոդուլային բազմաֆուկցիոնալ սարքեր, տպագրության մեխանիզմներ, պլանշետային սկաներներ, մուլտիմեդիա պրոեկտորներ, վիդեոակնոցներ, POS-տերմինալներ, նյութեր ձեռք բերելու կամ նորոգելու աքսեսուարներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին