Աբսուրդ, ցինիզմ, խաբեություն...բառեր չեմ գտնում նկարագրելու համար այն մշակութային ապտակը, որը քիչ առաջ հասցրեց Ադրբեջանը: Սեփական մշակույթի իսպառ բացակայության պայմաններում նրանք հայկական մշակույթն ամեն տեղ ներկայանցում են ադրբեջանականի անվան տակ և մնում անպատիժ. Իսկ ու՞ր է ՀՀ մշակույթի նախարարը: Մի՞թե չի դիտում Եվրատեսիլ կոչվող այս երևույթը, որտեղ Ադրբեջանը հպարտորեն հայկական դուդուկի հնչյուններ է ներկայացնում և հպարտանում դրա ադրբեջանական ծագմամբ: Ազերիների պրոպագանդան այնպիսի թափով է աշխատում, որ շուտով անհնար կլինի ապացուցել, որ մենք՝ հայերս ունեցել ենք կամ նույնիսկ ունենք սեփական մշակույթ..... Ամբողջ Եվրոպան և ինչու ոչ աշխարհը կուլ է գնում ադրբեջանական քարոզչամեքենային: Ընդունում ցանկացած սուտ ու կեղծիք՝ իրականության փոխարեն: Պատճառներ հեռվում փնտրել պետք չէ. Եթե ՀՀ-ում լռում է մշակութի նախարարությունը, չկան հակառակն ապացուցող փաստեր, ոչ մի արձագանք....ոչ մի պատիժ... ոչ մի առարկություն.... Այս դեպքում աշխարհն այլ ելք չունի, քան հավատալ նրան, ինչ թելադրում է ադրբեջանական քարոզչամեքենան:
Մշակութային ապտակ Ադրբեջանի կողմից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet