▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի նախկին մարզպետի հովանավորյալին ուզում են «կարգեն» Գորիսի քաղաքապետ

Իշխանությունները Գորիսում կրակի վրա յուղ են լցնում…

2014թ.-ի հունիսի 8-ին Գորիսում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն:

Իշխանությունները հերթական անգամ անտեսելով Գորիսի հասարակության կարծիքները և մոտեցումները` քաղաքապետի պաշտոնում ցանկանում են <<կարգել>> Վաչագան Ադունցին, ում անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների` այդ թվում  անցած տարվա հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած  սպանության հետ:

Վաչագան Ադունցը Սյունիքի նախկին մարզպետի հովանավորյալն է:

Արդեն զգացվում է լարվածություն, Գորիսում խոսում են, որ քաղաքում սպասվում են վտանգավոր զարգացումներ:

 

 

Ա.Սահակյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին