Ժողովուրդ ջան, կարծես մայիսյան տոների հետ կապված, Միկոյանի արձանի տեղադրելու հարցի հետ կապված, Ուկրաինայի հետ կապված մոռացանք բավականին շուտ, որ Քեսաբի հետ աղետ է տեղի ունեցել:
Տասնհինգ օր առաջ ում ֆեյսբուքյան էջին նայում էինք, սեյվ Քեսաբ էր գրած: Ամեն ի՞նչ լավ է: Քեսաբը կարո՞ղ ա «սեյված ա», ես չեմ իմացել: Կարծեմ միջազգային ԶԼՄ-ներն էլ այլևս չեն խոսում Քեսաբից: Մի պահ բոլորը միայն Քեսաբից էին խոսում, իսկ հիմա ձայն չկա: Ոչ մի տեղ նորություն չկա Քեսաբից. վերջին անգամ տեղեկություն է եղել, որ արդեն Քաղաքի մերձակայքում են մարտեր ընթանում, իսկ 45-րդ բարձունքը սիրիական բանակի հսկողության տակ է:
Եկեք չմոռանանք Քեսաբը. այն դեռ ահաբեկիչների հսկողության տակ է, իսկ քեսաբահայերը դեռ ներքին փախստականներ են՝ կորցրած ամեն ինչ: