ժամը 12-ի սահմաններում, ոստիկաններն անհամաչափ բռնություն են գործադրել Մաշոցի պուրակում քաղաքացիական բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ, իսկ նրանցից յոթ հոգու՝ Գևորգ Սաֆարյանին, Անի Խաչատրյանին, Աննա Շահնազարյանին, Արսեն Օհանյանին, Միքայել Էլիզբարյանին, Դվին Իսանյանին և Ռոլանդ Թմոյանին, դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել: Բողոքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ, որոնք դեմ են Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի կապակցությամբ Ֆրանսիայի հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշմանը: Երիտասարդները պահանջում են չփոփոխել պուրակի անվանումը, իսկ Միսաք Մանուշյանի անվամբ մեկ այլ վայր անվանակոչել: Տեղեկանում ենք Նախախորհրդարանի կայքից:
Տեսանյութը՝ azatutyun.am-ի
Լուսանկարը՝ Hetq.am-ի