Հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովը պաշտոնական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրասին, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` խնդրելով դադարեցնել Ուկրաինայում «արյունոտ գինարբուքը»:
Եվ գիտե՞ք՝ ինչպես...Այս «խելացի» պատգամավորը կարծում է, որ ուղերձների հասցեատերերը «կդաստիարակեն» Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, քանի որ նա հայկական արմատներ ունի:
Հետաքրքիր է՝ ինչքան միամիտ ու պարզունակ պետք է լինես, որպեսզի հավատաս, որ իր երկրից, իր արմատներից կտրված պաշտոնյան, քաղաքական գործիչը, որը հավանաբար Հայաստանի տեղն էլ անգամ չգիտի, կարող է հաշվի առնել այդ ուղերձները, և նրա սրտում կարող է կարեկցանք առաջանալ:
Ավակովի «ականջները քաշելու» այս ուղերձները նման են քամու դեմ փչելուն կամ մանկապարտեզի խաղի…Եվ նման խելքի տեր մարդիկ պատգամավոր և դումայի կոմիտեի նախագահ են դառնում…