▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի գլխավոր ճարտարապետը՝ Աֆրիկյանների տան շուրջ քննարկումների մասին

Վերջին օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների և անհիմն եզրահանգումների առնչությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի   շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց։ Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։

Տերյան փողոց 11 հասցեում տեղակայված «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը շուրջ 4.0 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը։

ՀՀ կառավարության դեռևս 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված հուշարձան շենքն ընգրկվել է Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։

Վերը նշված քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով որոշվել է հուշարձան շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, ըստ որի, շինության ապամոնտաժման և «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասում այն վերականգնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցվել է նախագիծ և տրվել համապատասխան թույլտվություն։

Տիգրան Բարսեղյան

Երևան քաղաքի գլխ.ճարտարապետ

ASEKOSE.am-ը թեմայի շուրջ Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարողների  տեսակետը կներկայացնի ավելի ուշ: 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին