▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուշի Սուրբ Մարինե եկեղեցին մտադիր են վերանորոգել

Մուշի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Մարինե եկեղեցու վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Այս մասին «Ակօս»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասիան:  Նա նշել է, որ եկեղեցու պահպանման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի  9-ին ASEKOSE.am-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են քանդում Մուշի հայկական թաղամասի տները:

Իսկ թուրքական լրատվամիջոցները շարունակ պնդում էին, թե 2012 թվականի հոկտեմբերի 21-ից  Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ «քաղաքաշինության» նախագծի մեջ ներառված  հայկական տների քանդման  գործընթացը դադարեցվել է:   

Քալե թաղամասի հայկական տների փոխարեն նախատեսվում է կառուցել ժամանցի կենտրոն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին