▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանն իր հաջորդ ներկայացման մեջ անդրադառնալու է դատապարտյալների կյանքին

 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մայիսի 17-ինաշխատանքային շրջայց է իրականացրել մի շարք քրեակատարողականհիմնարկներում: ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ իրականացրածայցի ընթացքում նախարարը հանդիպել է այնտեղ պահվող ճանաչված դերասանՎարդան Պետրոսյանին: 
Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ քրեակատարողական հիմնարկներիծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից բացարձակ որևէ բողոք չունի:Նա ընդգծել է նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որտածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը, հայտնել է, որիր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալներիկյանքին:
«Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ,սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզիամենահայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնելկյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանումշրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- պատմել է դերասանը՝ հավելելով, որհենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել:Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև քրեակատարողականհիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար:
Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն է հայտնել դատավարության ընթացքից,ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասել է, որ դատական քննությանընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելուիրավասություն չունի և համոզմունք է հայտնել, որ դատարանը կկայացնի օրինականև արդար որոշում:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը նշել է, որ Վարդանիերկրպագուներից է և վերջինիս է նվիրել էՍերգեյ Փարաջանովի կյանքի մասինպատմող գիրք: Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարինայցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մայիսի 17-ին աշխատանքային շրջայց է իրականացրել մի շարք քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ իրականացրած այցի ընթացքում նախարարը հանդիպել է այնտեղ պահվող ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին:

Հանդիպման ընթացքում դերասանը հատուկ շեշտել է, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից բացարձակ որևէ բողոք չունի: Նա ընդգծել է նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը, հայտնել է, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին:

«Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ,սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզիամենահայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնելկյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանումշրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- պատմել է դերասանը՝ հավելելով, որհենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել:

Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար: Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն է հայտնել դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասել է, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի և համոզմունք է հայտնել, որ դատարանը կկայացնի օրինականև արդար որոշում:

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը նշել է, որ Վարդանի երկրպագուներից է և վերջինիս է նվիրել Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք: Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին