1in.am-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ հինգշաբթի երեկոյան հրազենի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկու մորաքրոջ թոռների միջև:
Տեղեկության համաձայն՝ գործարար հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով Ծառուկյանի մորաքրոջ թոռներից մեկը կրակել է մյուսի ոտքին: Խոսքը նախագահի աշխատակազմի աշխատակից Էդվին Թադևոսյանի և Ծառուկյանի մյուս մորաքրոջ թոռան՝ Վարդան անունով գործարարի մասին է:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում