▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն ավարտեց Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակի մատակարարումը

Ռուսաստանն ավարտեց Ադրբեջանին ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի` մասնավորապես Т-90С տիպի 100 տանկի մատակարարումը,  ու հնարավոր է առաջիկայում նույն թվաքանակով ևս մեկ խմբաքանակի մատակարարում: Երևի շուտով կրկին ռուսներին ուղղված քննադատական ելույթներ ու քննարկումներ կհնչեն Հայաստանից, ինչը բնական է: Կրկին կասվի, թե սա ի՞նչ բան է, ո՞նց կարելի է մեր թշնամի պետությանը զենք մատակարարել, ռուսները մեզ ի՞նչ ռազմավարական դաշնակից, շները ռուսներին դաշնակից, եկեք գնանք Եվրամիություն, և այլն, և այլն:

 Բայց մի բան պարզ է. այժմյան աշխարհում յուրաքանչյուր պետություն վարում է սեփական երկրի ու ժողովրդի ազգային շահերից ելնող քաղաքականություն, ու ամենևին էլ պետք չէ զարմանալ ու քարկոծել մեր «եղբայրներին»: Ու ըստ երևույթին, Ռուսաստանը դրանով երկու խնդիր է լուծում: Նախ ընդլայնում է իր ռազմական տեխնիկայի սպառման շուկան (թեկուզ չնչին չափերով, ամենաէականը դա չէ), ու ինչպես ժողովուրդն է, ասում` «ավել հացի կտորը ոչ մեկի կոկորդը չի ծակի»: Ու երևի այդքան ռազմական տեխնիկա վաճառելով ու դրա շարունակումով ուզում է վերջնականապես սպառել ադրբեջանական նավթի ու գազի պաշարները: Ի՞նչ է, վատ կլինի, որ աշխարհի գազամատակարար երկրների ցանկը մեկով պակասի, փոխարենը մեր ռուս եղբայրների ջանը սաղ լինի,  ավելի շատ գազ կվաճառեն:

Հայկ Սահակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին